19.06.2024|
12:41
Ու եթե ամենաարժեքավոր բանը, որ կարող ես ստանալ քո գրպանում զնգզնգացող երկու հարյուր դրամի դիմաց, փողոցում նստած անծանոթ մուրացկան պառավի օրհնանքն ա, ուրեմն՝ դրա՛ համար ա, չէ՞, էդ երկու հարյուր դրամը, որը, բախտի բերմամբ, քո՛ գրպանում ա հայտնվել, ո՛չ թե ուրիշի։ Հա՛, բախտի բերմամբ, եթե անգամ դու աշխատել ես դա, որովհետև բոլորը չեն, որ աշխատում են ու ստանում, կամ բոլորը չեն, որ աշխատելու հնարավորություն ունեն։